30.04.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
26.04.25
ՆՇՎԵՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐԸ
|
Ապրիլի 26֊ին, Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը։ Ալավերդի համայնքի Հագվի, Օձուն, Շնող, Աքորի և Ալավերդի բնակավայրերում մեծ հանդիսավորությամբ նշվեց տոնը։ Հանդիպում ֊քննարկումներն ուղեկցվեցին գեղարվեստական համարներով։ Ալավերդիում հյուրընկալվել էր կինոգետ Անիտա Երզնկյանը։
|
|
25.04.25
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎ
|
Ապրիլի 25-ին, Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հեղինե Ճիճիլյանի նախաձեռնությամբ անցկացվեց աշխատանքային ժողով՝ համայնքի վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին բնակչության կողմից բարձրացված մի շարք առաջնահերթ խնդիրներ, քննարկվեցին համայնքային ծառայողների աշխատանքի արդյունավետության բարձրացման, համայնք-քաղաքացի կապի ամրապնդման և բնակիչների դիմումների արագ ու համակարգված արձագանքման կարևորությունը։
|
|
22.04.25
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՆՈՐ ՀԱՃՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ
|
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հյուրընկալեց Նոր Հաճնի ավագ դպրոցի աշակերտներին։Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը խոսեց երիտասարդների դերի մասին՝ կարևորելով նրանց մասնակցությունը համայնքի զարգացման գործում։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր պատանի պետք է ունենա սեր ու պատասխանատվություն սեփական համայնքի նկատմամբ։Այս այցը կայացել է ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից իրականացվող «Իմ կյանքը համայնքում» ծրագրի շրջանակում, որի նպատակն է աշակերտներին ծանոթացնել տարբեր համայնքների մշակութային կյանքին։Ծրագրի շրջանակում Արևածագի Կամո Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի և Նոր Հաճնի ավագ դպրոցի աշակերտները մեկշաբաթյա փոխայցով հնարավորություն ունեն ծանոթանալու միմյանց համայնքների կյանքին։ Ընտրված ...
Մանրամասն |
|
07.04.25
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ
|
Սիրելի՛ մայրեր, քույրեր, աղջիկներԱպրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը, մեր կյանքի կարևորագույն արժեքներից մեկի՝ մայրության դերն ու նշանակությունը արժևորելու օր է: Մայրերը ոչ միայն կյանքի սկիզբն են, այլ նաև նպաստում են յուրաքանչյուր սերնդի դաստիարակությանը և մարդասիրական արժեքների փոխանցմանը։ Այսօր մենք նաև վերահաստատում ենք մեր հավատարմությունը այն սկզբունքներին, որոնք կարևոր են կանանց իրավունքների և հավասարության ապահովման համար։ Կանանց դերն ու մասնակցությունը տնտեսության, քաղաքականության և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում պետք է շարունակեն ամրապնդվել, իսկ նրանց արժանապատվությունն ու իրավունքները պետք է լիովին ապահովված լինեն։ Տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ...
Մանրամասն |
|
03.04.25
ՍՈՖԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ
|
Հպարտությամբ հայտնում ենք ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Շնող գյուղից Սոֆի Պետրոսյանը փայլուն մասնակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետության մինչև 10 տարեկան աղջիկների շախմատի կիսաեզրափակիչ առաջնությունում։ Անցկացնելով հաջող պարտիաներ և ցուցաբերելով բարձր մակարդակի խաղ` Սոֆին ոչ միայն արժանացել է մարզական 2-րդ կարգին, այլև ապահովել է իր տեղը եզրափակիչ առաջնությունում։ Մարզիչ Արմեն Պապյանի շնորհիվ Սոֆին հասել է այս նշանակալի նվաճմանը, ինչը կարևոր ձեռքբերում է և խոստումնալից սկիզբ ապագա հաջողությունների համար։ Շնորհավորում ենք Սոֆի Պետրոսյանին այս հաղթանակի կապակցությամբ և մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ շախմատի մեծ աշխարհում։
|
|
03.04.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐԵՎԱԾԱԳ ԳՅՈՒՂՈՒՄ Է
|
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը աշխատանքային այցով եղել է Արևածագ գյուղում, որտեղ վարչական ղեկավար Ռոմիկ Վարդանյանի ուղեկցությամբ հետևել է ընթացող բարեկարգման աշխատանքներին։ Ներկայումս մի քանի փողոցներում տուֆով սալարկման աշխատանքներ են կատարվում։ Արևելյան թաղամասում գտնվող 100 տոննա տարողունակությամբ ջրամբարը նախատեսվում է հիմնանորոգել, ինչը կնպաստի գյուղի բնակչության ջրամատակարարման բարելավմանը։ Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ առաջիկայում կսկսվի գերեզմանատան ցանկապատման և բարեկարգման գործընթացը, ինչպես նաև գյուղում կկառուցվի նոր խաղահրապարակ։ Այցի շրջանակում Դավիթ Ղումաշյանը այցելեց նաև Արևածագի նոր կառուցվող դպրոցի շինհրապարակ և ծանոթացավ կատարվող աշխատանքներին։
|
|
02.04.25
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
|
Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատողները՝ Գոհարիկ Գուլոյանը , Հասմիկ Մեջինյանը և Աստղիկ Դավիթավյանը ակտիվորեն համագործակցում են տեղական և միջազգային բարեգործական կազմակերպությունների հետ՝ աջակցություն տրամադրելով համայնքի տարբերսոցիալական խմբերին։ Այս աշխատանքի արդյունքում Ալավերդու բնակիչները պարբերաբար ստանում են տարատեսակ օգնություն՝ սնունդ, հագուստ, բժշկական ու հիգիենիկ պարագաներ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն։ Ամենամեծ ուշադրությունը դարձվում է այն մարդկանց, ովքեր հատկապես կարիք ունեն՝ տարեցներ, երեխաներ,բազմազավակ ծնողներ, սոցիալապես անապահով ընտանիքներ։ Կազմակերպությունները, որոնք համագործակցում են համայնքապետարանի հետ, հաճախակի իրականացնում են բարեգործական ծրագրեր, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |