03.06.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
13.05.24
Աշխատանքային խորհրդակցություն Ալավերդու համայնքապետարանում
|
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի գլխավորությամբ աշխատանքային շաբաթվա սկիզբը տրվեց աշխատանքային խորհրդակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալներ Հարություն Ձավարյանը, Արթուր Շախկուլյանը, աշխատակազմի քարտուղար Հեղինե Ճիճիլյանը, բաժինների ղեկավարներ, աշխատակիցներ: Վերջիններս ամփոփ կերպով ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք աշխատանքները: Անդրադարձ կատարվեց կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին, գյուղատնտեսական և քաղաքաշինական, ֆինանսական և սուբվենցիոն ծրագրերին, հարկերի հավաքագրման ընթացքին։ Համայնքի ղեկավարը ընթացքիկ աշխատանքների հետ կապված հանդես եկավ մի շարք նկատառումներով, ցուցումներով և նոր հանձնարարականներով։
|
|
10.05.24
Կայացավ դպրոցականների շախմատի առաջնության եզրափակիչ խաղը
|
Մայիսի 9-ին Ալավերդու մշակույթի տան դահլիճում կայացավ մայիսի 2-ին մեկնարկած դպրոցականների շախմատի առաջնության եզրափակիչ խաղը և մրցանակաբաշխության արարողությունը։Մինչև 10 տարեկանների և 10-ից բարձր տարիքային խմբի առաջին երեք տեղեր զբաղեցրած համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի կողմից ստացան մրցանակներ և դրամական պարգևներ։Համայնքի շախմատի եզրափակիչ փուլ անցած շախմատիստները ևս ստացան սիմվոլիկ նվերներ։ Անհատական նվեր է ստացել նաև այն շախմատիստը, ով առաջնության ընթացքում կարողացել էր լուծել դժվար քայլով խնդիրներ։Նշենք, որ առաջիկայում նախատեսված է անցկացնել մեծահասակների շախմատի առաջնություն, որին կմասնակցեն դպրոցականների առաջնության եզրափակիչ փուլ անցած շախմատիստները։Ալավերդի համայնքում շախմատ մարզաձևի ...
Մանրամասն |
|
09.05.24
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի' հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ մայիսի 9-ի ` Հաղթանակների տոնի առթիվ։Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկն է ։ Այն մեզ համար համախմբվածության, ազգային ոգու արժանապատվության խորհուրդ ունի։Այսօր տոնում ենք Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 79-ամյակը։ Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը նաև հայ ժողովրդինն է, որովհետև հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհաբերեցին աշխարհում խաղաղության պահպանման համար։Սիրելի' հայրենակիցներՄայիսի 9-ը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, որովհետև տարիներ առաջ հենց խրամատներում գրվեց նաև հայոց նորօրյա սխրանքների պատմությունը։ Հայը բազմիցս ապացուցել է, որ կարող է մտքի ուժով և զենքով պաշտպանել իր ազատության, ...
Մանրամասն |
|
09.05.24
Մայիսի 9-ին ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար նահատակված հայորդիների շիրիմներին:
|
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրը, համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի գլխավորությամբ Ալավերդի համայնքի բնակիչները այցելեցին «Հաղթանակ» հուշահամալիր։ Հուշահամալիրի տարածքում ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար նահատակված հայորդիների շիրիմներին: Միջոցառմանը հրավիրված էր Հայրենակն մեծ պատերազմի մասնակից Միշա Սահակյանը, ով շնորհավորելով տոնի կապակցությամբ, իր կողմից գրված բանաստեղծությունը նվիրեց ներկաներին։ Միջոցառմանը ներկա էին նաև Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալներ Հարություն Ձավարյանը և Արթուր Շախկուլյանը, ավագանու անդամներ, համայնքում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ։ Հավելենք, որ տարատեսակ միջոցառումներ իրականացվել են համայնքի բոլոր բնակավայրերում։
|
|
04.05.24
Ընթանում է Ալավերդի համայնքի դպրոցականների շախմատի առաջնությունը
|
Մայիսի 2-ից ընթանում է Ալավերդի համայնքի դպրոցականների շախմատի առաջնությունը , որին մասնակցում է 175 դպրոցական։ Առաջնությունը տևելու է մինչև մայիսի 10-ը ։ Հաղթողները կպարգևատրվեն նվերներով, իսկ առաջին տասը տեղ զբաղեցնողները կանցնեն եզրափակիչ փուլ և իրենց ուժերը կչափեն մեծահասակների հետ։
|
|
03.05.24
Կայացավ «Ալավերդի համայնքի ղեկավարի գավաթ-2024» ֆուտզալի բաց առաջնության փակումը
|
Մայիսի 3-ին կայացավ Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անց կացվող «Ալավերդի համայնքի ղեկավարի գավաթ- 2024» ֆուտզալի բաց առաջնության եզրափակիչ հանդիպումը, որին ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։Եզրափակիչ փուլում թեժ պայքար ծավալվեց «Մարզադպրոց» և «Հայպեչ» թիմերի միջև։3-1 հաշվով առաջին մրցանակի է արժանացել «Հայպեչ» թիմը, երկրորդ՝ «Մարզադպրոց» թիմը։Ալավերդի համայնքի ղեկավարի մրցանակներին են արժանացել նաև «Մետալուրգ» (3-րդ տեղ) և «Լալվար» (4-րդ տեղ) թիմերը։ Հաղթող թիմերին պատվոգրեր, գավաթներ և մրցանակներ են հանձնել մարզի ղեկավարը և Ալավերդի համայնքի ...
Մանրամասն |
|
03.05.24
Աշակերտների հետ հանդիպմանը խոսել են տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության մասին
|
Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը հանդիպել է Ալավերդու թիվ 5 դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտների հետ և խոսել տեղական ինքնակառավարման մարմնի գործունեության մասին։ Զրույցի ընթացքում քննարկվել են պետություն-համայնք համագործակցության, սուբվենցիաների, դոտացիաների, ՏԻՄ աշխատանքում բնակչության ներգրավվածության մասին հարցեր, անդրադարձ է կատարվել հաջորդ տարիներին իրականացվող ծրագրերին, մշակութային միջոցառումների կազմակերպմանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, թիվ 5 դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Սմբատյանը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |