Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.04.2024թ N 49-Ա որոշման 2-րդ կետը, սեփականության իրավունքի N 15022024-06-0068 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Գ. Օսիպյան փողոց, 18 հասցեում գտնվող, 74.4 քմ արտաքին մակերեսով տնտեսական սենյակով ավտոտնակը՝ 76484 (յոթանասունվեց հազար չորս հարյուր ութսունչորս) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.00418 հա մակերեսով բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0054-0272/՝ 33106 (երեսուներեք հազար հարյուր վեց) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Միշա Վրեժիկի Հոբոսյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Միշա Վրեժիկի Հոբոսյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: