Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության 19.11.2019թ. 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 34-րդ, 35-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 04.06.2020թ. N 1023-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 12.04.2024թ N 49-Ա որոշման 7-րդ կետը, սեփականության իրավունքի ուղղված՝ N 30042024-06-0015 վկայականը, վճարման անդորրագրերը՝ որոշում եմ.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, 22/5 հասցեում գտնվող, 49.7 քմ արտաքին մակերեսով ծածկերը՝ 459825 (չորս հարյուր հիսունինը հազար ութ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ արժեքով և սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0.02148 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 06-002-0001-0104/՝ 352916 (երեք հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր տասնվեց) ՀՀ դրամ կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով, օտարել Վարուժան Վարդանի Սիմոնյանին:
2. Նշված գույքի առք ու վաճառքի պայմանագրի վավերացման և գրանցման հետ կապված վճարները կատարվում է Վարուժան Վարդանի Սիմոնյանի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: