ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք ձեզ Ալավերդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի խնդիրները, հնարավորությունները, կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:
Ակնկալում ենք համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը Ալավերդի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Հանրային քննարկումը տեղի կունենա 03.03.2023թ., ժամը 12:00-ին, Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում:
Խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ մինչև 2023թ. մարտի 3-ը ներառյալ:
Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև հետևյալ էլեկտրոնային հասցեներով. alaverdi.lori@mta.gov.am, karine-1702@mail.ru
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել նաև ստորև:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ