Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ, հիմք ընդունելով գրանցված իրավունքի N 1221093 վկայականը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» Ա/Ձ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և մասնագիտական եզրակացությունը՝
որոշում եմ․
1.N 1221093 սեփականության իրավունքի վկայականով գրանցված, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0024-0006 ծածկագրով, 0.1210 հա մակերեսով հողամասն արտացոլել կադաստրային քարտեզում և գրանցել ճիշտ գծային չափերով՝ համաձայն որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:
2.Նշված հողամասի մակերեսի փոփոխություն չի կատարվել:
3.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: