Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 711-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2024 թվականի N 711-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՇԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-050-0019-0002 ԵՎ 06-050-0008-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՆԱՄ ԳԵՂԱՄԻ ՓԻՐՈՒԶՅԱՆԻ ԵՎ ՄՀԵՐ ԼԻՊԱՐԻՏԻ ՓԻՐՈՒԶՅԱՆԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Մհեր Լիպարիտի Փիրուզյանի դիմումը, անձնագրերի պատճենները, 10․04․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Ծաղկաշատ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 16․04․1991թ․ N 1 որոշման քաղվածքներըը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված հողամասերի հատակագծերը՝ որոշում եմ․

1. Վերականգնել Ալավերդի համայնքի Ծաղկաշատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-050-0019-0002 և 06-050-0008-0008 ծածկագրերով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․17883 հա և 0․19082 հա մակերեսներով Սանամ Գեղամի Փիրուզյանին (ծնված՝ 21․02․1941թ․) և Մհեր Լիպարիտի Փիրուզյանին (ծնված՝ 07․11․1969թ․) ժառանգության իրավունքով պատկանող հողամասերի հողհատկացման հիմքերը, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

1․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:

2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաղկաշատ բնակավայրի կադաստրային քարտեզի 06-050-0008-0008 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․17883 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, գյուղ Ծաղկաշատ 5-րդ փողոց 3 փոստային հասցեն։

3․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ծաղկաշատ բնակավայրի կադաստրային քարտեզի 06-050-0019-0002 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․19082 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, գյուղ Ծաղկաշատ, 9-րդ փողոց, 43 փոստային հասցեն։

4. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

5. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(746.99 Կբ) Որոշում N 711-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner