Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 մայիսի 2024 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ N 31082017-06-0023 ՎԿԱՅԱԿԱՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԸ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, հիմք ընդունելով Ոսկան Սանասարի Ղուլյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 31082017-06-0023 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, 25.04.2024թ. տրված մասնագիտական եզրակացությունը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 29.04.2024թ. տրված N 2349 տեղեկանքը՝ որոշում եմ.

1.Ալավերդի համայնքի Օձուն գյուղ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 հասցեում գտնվող, պետական գրանցման N 31082017-06-0023 վկայականում հողամասի մակերեսն ուղղել` դարձնելով 06-112-0052-0039 և հաստատել հողամասի փաստացի ճիշտ 0.08423 հա մակերեսը՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից կազմված, համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 հասցեում գտնվող, 06-112-0052-0039 կադաստրային ծածկագրով, Ոսկան Սանասարի Ղուլյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.08423 հա մակերեսով հողամասում, 2020թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2024BPTDG8 ծածկագրով հաշվառված, 13.84 քմ արտաքին մակերեսով (10.6 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը:

3. Ինքնակամ կառուցված շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Օրինականացված բնակելի տան համար սահմանված 12097 (տասներկու հազար իննսունյոթ) ՀՀ դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լիանա Կոստանդյան   Տիգրան Թամազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝80940ae7-eb68-429b-9f7b-56309e84e481



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner