Մեր բարեկամ քաղաքները. Ռենտի /Աթենք/
Սուրբ Իոանի Ռենտին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի յոթ մունիցիպալ շրջաններից մեկն է` արդյունաբերական և զբոսաշրջության կենտրոն:
2007թ. հոկտեմբերի 1—ին, հանդիսավոր պայմաններում, Ռենտիի քաղաքապետ Գեորգիոս Իոաքիմիտիսը եւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ստորագրել են երկու քաղաքների եղբայրացման մասին պայմանագիրը։ Այն ենթադրում է մասնագիտական փոխադարձ փորձառությունների փոխանակում տարբեր բնագավառներում, համագործակցություն մշակութային, մարզական, կրթության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում, եւ, ընդհանրապես, փոխծանոթացման հնարավորությունների ստեղծում։
Հայկական պատվիրակության համար, պայմանագրի ստորագրումից բացի, նախատեսված էր նաեւ բավականին հարուստ մշակութային եւ ճանաչողական ծրագիր, որում մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորները, ՀՀ դեսպանությունը, հունահայ կառույցների եւ հայ կրոնական դասերի ներկայացուցիչները։
Հարցում
Հայտնիները
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:
Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:
Սվ. Նավասարդյան
Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:
Ալեքսանդր Երիցյան
Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:
Սերգեյ Զատիկյան
Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում:



