Հայտարարություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ, գործող օրենսդրությամբ խիստ պատիժներ և խոշոր չափերի տուգանքներ են սահմանված ապօրինի ծառահատումների, փայտանյութերի ապօրինի տեղափոխման, իրացման համար: «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն սահմանված են ապօրինի հատված ծառերի համար վնասի հատուցման հետևյալ սակագներ`
1. 4 սմ-ից մինչև 30 սմ տրամագծով մեկ ծառի ապօրինի հատման համար` 13500-ից մինչև 67500 դրամ.
2. 30 սմ-ից մինչև 50 սմ տրամագծով մեկ ծառի ապօրինի հատման համար` 67500-ից մինչև 157500 դրամ.
3. 50 սմ-ից մինչև 70 սմ տրամագծով մեկ ծառի ապօրինի հատման համար` 157500-ից մինչև 247500 դրամ.
4. 70 սմ-ից մինչև 1 մ տրամագծով մեկ ծառի ապօրինի հատման համար` 247500-ից մինչև 382500 դրամ:
Միաժամանակ ՀՀ քրեական օրենսգրքով ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման համար սահմանված 1 քրեական պատասխանատվություն ընդհուպ ազատազրկում մինչև 5 տարի ժամանակով: Քրեական պատիժներ են սահմանված նաև փայտանյութի ապօրինի ձեռք բերման, տեղափոխման և իրացման համար: Բացի նշվածներից ապօրինի ծառահատումների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված են նաև խոշոր չափերի հասնող տուգանքներ: Միաժամանակ տեղեկացվում է, որ քաղաքացիներն օրինական կարգով կարող են ձեռք բերել փայտանյութ Անտառտնտեսության մասնաճյուղերից
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ալավերդու քաղաքապետարանի բիզնեսի և զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը» 2010թ. զբոսաշրջանի նախապատրաստական ծրագրի շրջանակներում կատարում է Ալավերդի, Հաղպատ, Օձուն համայնքների հյուրատների հաշվառում: 2010թ-ին զբոսաշրջիկներ ընդունելու և սպասարկելու ծրագրում ընդգրկվելու համար բոլոր շահագրգիռ քաղաքացիներին և անհատ ձեռներեցներին առաջարկվում է իրենց հյուրատների մասին համապատասխան տեղեկատվություն ներկայացնել «Ալավերդու քաղաքապետարանի բիզնեսի և զբոսաշրջության տեղեկատվական կենտրոն», ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկի 8ա, սենյակ N 304: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 2-41-01 հեռախոսահամարով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցը մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խոտանելու կամ հին նմուշի պետական համարանիշերը նորերով չփոխանակված և չշահագործվող փոխադրամիջոցները դրանք հաշվառող (գրանցող) լիազոր մարմնում հաշվառումից ժամանակավորապես հանելու դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից:
Ինչպես նաեւ տեղակացնում ենք, որ համաձայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության՝ տրասպորտային միջոցը լիազոր մարմնում խոտանելը կատարվում է անվճար:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Ալավերդու քաղաքապետարան կամ զանգահարել 2-41-14 հեռախոսահամարով:



