Քաղաքապետ
Արթուր Լևոնի Նալբանդյան
Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 9-ին, Ալավերդի քաղաքում:
1989թ. ավարտել է Սայաթ-Նովայի անվան միջնակարգ դպրոցը: Ուսումը շարունակել է Լենինգրադի տեխնոլոգիական ինստիտուտում: Վերադարձել է Հայաստան, զբաղվել է գործարարությամբ: Ապա նորից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, ուր աշխատել է առևտրային կազմակերպությունում:
1997թ. վերջնականապես վերադարձել է հայրենի քաղաք` զբաղվել սեփական բիզնեսով:
2003-2005թթ. Արթուր Նալբանդյանը աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղի Թումանյան էլ. ցանցի տնօրեն:
2005թ. մայիսի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Ալավերդու քաղաքապետ:
2007թ. ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանը:
2008թ. ապրիլի 6-ին վերընտրվել է Ալավերդու քաղաքապետ:
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով` տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ և այդ մարմինների կայացմանն ակտիվ մասնակցության համար:
Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Հարցում
Հայտնիները
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:
Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:
Սվ. Նավասարդյան
Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:
Ալեքսանդր Երիցյան
Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:
Սերգեյ Զատիկյան
Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում:



