Հանձնաժողովներ
1. Ալավերդու քաղաքապետարանի բնակարանային և կոմունալ սպասարկման հարցերի հանձնաժողով – նախագահ՝ Վարոսյան Արտավազդ Սուրենի
2. Ալավերդու քաղաքապետարանի վարչատուգանային հանձնաժողով – նախագահ՝ Աբելյան Սամվել Ասլիկի
3. Ալավերդի համայնքի սեփականությունը հանդիսացող միջոցներն աճուրդային եղանակով օտարելու հանձնաժողով – նախագահ՝ Աբելյան Սամվել Ասլիկի
4. Ալավերդու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով – նախագահ՝ Խեչումյան Սասուն Գեղամի
5. Բնական միջավայրի պահպանման, բնակչության առողջության վերականգնման և սոցիալական հարցերի հանձնաժողով – նախագահ՝ Վարոսյան Արտավազդ Սուրենի
6. Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը վարձակալության ու կառուցապատման իրավունքով տրամադրող, հողամասերի օտարման գործընթացն իրականացնող հանձնաժողով – նախագահ՝ Նալբանդյան Արթուր Լևոնի
7. Համայնքի կարիքների համար գնումների գործընթացի վերահսկման հանձնաժողով – նախագահ՝ Վարոսյան Արտավազդ Սուրենի
Հարցում
Հայտնիները
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:
Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:
Սվ. Նավասարդյան
Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:
Ալեքսանդր Երիցյան
Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:
Սերգեյ Զատիկյան
Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում:



