Հարցում

Հետեւու՞մ եք արդյոք «Քաղաքապետարանի ժամ» հաղորդաշարին:

Այո - 40.6%
Ոչ - 59.4%

Ձայների քանակը՝: 534

Հեղինակ

Այս կայքը «Բետանեթ» ընկերության նվերն է Ալավերդի քաղաքին:

Քոբուլեթի

Քոբուլեթին առողջարանային քաղաք է Աջարիայում /Վրաստան/, Բաթումիից 21 կմ դեպի հյուսիս: Գտնվում է Սև ծովի ափին, մերձարևադարձային կլիմայական գոտում: Բնակչությունը 18600 մարդ /2007թ./: Խորհրդային ժամանակներից ի վեր համարվում է Սևծովյան լավագույն առողջարաններից մեկը: Քոբուլեթին հանգստի և զվարճանքի իդեալական վայր է: Տասներկու կիլոմետր երկարությամբ ձգվող ավազոտ և քարքարոտ ծովափը, իր մեղմ և տաք մերձարևադարձային կլիմայով, բարենպաստ ներգործություն կունենա Ձեր առողջության վրա: Սակայն Քոբուլեթին ոչ միայն առողջացնում, այլ նաև զվարճացնում է: Ինչպես գլխավոր փողոցներում, այնպես էլ լողափերում Ձեզ կհանդիպեն ժամանակակից ռեստորաններ, սրճարաններ, բարեր և դիսկոտեկներ:

Ովքեր ցանկություն կունենան այցելել Աջարիայի մայրաքաղաք Բաթում, Քոբուլեթիից ավտոմեքենայով այնտեղ կհասնեն ընդամենը 20 րոպեում: Քոբուլեթին հրաշալի վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել Բաթումը:

Ալավերդու և Քոբուլետիի միջև բարեկամության և համագործակցության պայմանագիրը կնքվել է 2007թ.-ի մայիսի 28-ին: