Հարցում

Հետեւու՞մ եք արդյոք «Քաղաքապետարանի ժամ» հաղորդաշարին:

Այո - 40.6%
Ոչ - 59.4%

Ձայների քանակը՝: 534

Հեղինակ

Այս կայքը «Բետանեթ» ընկերության նվերն է Ալավերդի քաղաքին:

Սպորտ

Ալավերդին հարուստ է մարզական ավանդույթներով:

Դեռեւս հեռավոր 1936 թվականին ֆուտբոլի ԽՍՀՄ գավաթի առաջին խաղարկությանը Հայաստանից մասնակցում էր Ալավերդու «Մետալուրգ» ֆուտբոլային ակումբը: Այդ ակումբից է սկսել դեպի մեծ ֆուտբոլ փառավոր ուղին աշխարհահռչակ դարպասապահ Սերգեյ Զատիկյանը: Նրա ռեկորդը` ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությունում Հայաստանի գլխավոր թիմի դարպասը մեկ խաղաշրջանում անառիկ պահելը, մինչ օրս անհասանելի է:

Ալավերդին հայտնի է իր ձեռքի գնդակի դպրոցով: Հանդբոլի թիմը բազմիցս հաղթել է հանրապետության առաջնություններում, նաև մասնակցել է միասնական մրցաշարերի: Դպրոցի հիմնադիրն է ԽՍՀՄ սպորտի վարպետ, 60-ական թվականների ԽՍՀՄ հավաքականի անդամ Օլեգ Գորբունովը:

Այսօր էլ մարզական ավանդույթները վերականգնվում և շարունակվում են: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով Ալավերդին ճանաչվել է Հանրապետության լավագույն մարզական համայնք:

Քաղաքում գործում է 1962 թվականին հիմնադրված՝ Օ.Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: Գործում են ազատ ոճի ըմբշամարտի, հանդբոլի և բասկետբոլի խմբակներ մոտ 100 սաներով:

2006 թվականին հանդիսավորությամբ բացվեցին ըմբշամարտի եւ շախմատի դպրոցները: