Մշակույթ
Մշակույթի կենտրոն
Ստեղծվել է 1997 թվականին
Կենտրոնում գործում են ժողգործիքների համույթը, քաղաքային թատրոնը:
- Աշխատողների թիվը` 32
Գործում են երկու գրադարաններ` 143 338 կտոր գրքով:
- Աշխատողների թիվը` 11
Ժողգործիքների համույթը ձևավորվել է 1937թ. Թումանյանի մշակութային տանը: Այն մի շարք մրցույթների և փառատոնների դափնեկիր է, պարգևատրվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի պատվոգրով: 1977թ. Հունիսի 12-ին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական տասնօրյակին և արժանացել ոսկե, արծաթ ու բրոնզե մեդալների: Համույթը ելույթներով մեկնել է Լենինգրադ, Տաշքենդ, Օդեսա, Բելգրադ, Լիտվիա, Գերմանիա: Մի քանի անդամներ` դուդուկահար Ժորա Ղարիբյանի մասնկացությամբ, ելույթ են ունեցել Փարիզում: Համույթը ելույթներ է ունեցել ՈՒկրաինայի, ՈՒզբեկստանի հանրապետական հեռուստատեսությամբ: Համերգներով հանդես է եկել ԼՂ հանրապետության զինվորական գրեթե բոլոր զորամասերում, Շահումյանի շրջանի բոլոր գյուղերում:
Հանրապետությունում մեծ ճանաչում ունի Ալավերդու քաղաքային թատրոնը: Այն հիմնադրվել է 1932 թվականին Հայաստանի թատերարվեստի ռահվիրաններից մեկի` Արմեն Արմենյանի ակտիվ մասնակցությամբ: Մշակութային օջախը հայ թատերարվեստին տվել է այնպիսի դերասաններ, ինչպիսին են Մսրյանների դերասանական գերդաստանը` ժողովրդական արտիստ Հովհաննես, Մարգո, Վլադիմիր, Ժասմեն Մսրյաններ, Վլադիմիր Գրիգորյան, Գևորգ Ասլանյան, Վերջալույս Միրջանյան, Սերիկ Շեկոյան և այլոք:
Միկոյան եղբայրների թանգարան
Հիմնադրվել է 1971 թվականին` ի հավերժացում Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանների հայրենիքի հանդեպ ունեցած անգնահատելի ծառայությունների: Թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը:
-Աշխատողների թիվը՝ 2
ՀՀ Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղ
Հիմնադրվել է 1987 թվականին:
-Աշխատողների թիվը` 3
Գործունեության ընթացքում պատկերասրահում կազմակերպվել են հայ և արտասահմանյան նկարիչների և քանդակագործների աշխատանքներ` Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Այվազովսկի, Փանոս Թերլեմեզյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Խանջյան, ֆրանսիահայ նկարիչ Գառզու, Գետիկ Բաղդասարյան, Ռաֆայել Սարգսյան: Ցուցասրահում հաճախակի կազմակերպվում են գրական-երաժշտական միջոցառումներ:
Ժողովրդական վարպետներ
- Աղվանյան Սեյրան
- Աբրահամյան Հակոբ
- Վարդումյան Վարուժան
- Մոսինյան Արմեն
- Սարգսյան Սվետլանա
- Գրիգորյան Արսեն
- Ղշյան Աստղիկ
- Սիրադեղյան Հայկ
- Ջավախյան Ռաֆայել
- Կոնինյան Ռաֆայել
- Մանուկյան Լևոն
- Ջաղինյան Մարինե
- Ղահրամանյան Դավիթ
- Մնացականյան Վահե
- Շահվերդյան Վովա
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց
Դպրոցը տվել է այնպիսի հանրաճանաչ շրջանավարտներ, ինչպիսին են աշխարհահռչակ դաշնակահարուհի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանը (միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր), երգչուհի Մելանյա Աբովյանը, Ալավերդի քաղաքի օրհներգի հեղինակ, երգահան Ռուսլան Գալստյանը:
Հարցում
Հայտնիները
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:
Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:
Սվ. Նավասարդյան
Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:
Ալեքսանդր Երիցյան
Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:
Սերգեյ Զատիկյան
Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում:



