|
|
|
|
|
| 18°C | 25°C | 23°C | 23°C |
| Շբթ | Կրկ | Երկ | Երք |
Ստեղծվել է 1997 թվականին
Կենտրոնում գործում են ժողգործիքների համույթը, քաղաքային թատրոնը:
- Աշխատողների թիվը` 32
Գործում են երկու գրադարաններ` 143 338 կտոր գրքով:
- Աշխատողների թիվը` 11
Ժողգործիքների համույթը ձևավորվել է 1937թ. Թումանյանի մշակութային տանը: Այն մի շարք մրցույթների և փառատոնների դափնեկիր է, պարգևատրվել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի պատվոգրով: 1977թ. Հունիսի 12-ին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկական տասնօրյակին և արժանացել ոսկե, արծաթ ու բրոնզե մեդալների: Համույթը ելույթներով մեկնել է Լենինգրադ, Տաշքենդ, Օդեսա, Բելգրադ, Լիտվիա, Գերմանիա: Մի քանի անդամներ` դուդուկահար Ժորա Ղարիբյանի մասնկացությամբ, ելույթ են ունեցել Փարիզում: Համույթը ելույթներ է ունեցել ՈՒկրաինայի, ՈՒզբեկստանի հանրապետական հեռուստատեսությամբ: Համերգներով հանդես է եկել ԼՂ հանրապետության զինվորական գրեթե բոլոր զորամասերում, Շահումյանի շրջանի բոլոր գյուղերում:
Հանրապետությունում մեծ ճանաչում ունի Ալավերդու քաղաքային թատրոնը: Այն հիմնադրվել է 1932 թվականին Հայաստանի թատերարվեստի ռահվիրաններից մեկի` Արմեն Արմենյանի ակտիվ մասնակցությամբ: Մշակութային օջախը հայ թատերարվեստին տվել է այնպիսի դերասաններ, ինչպիսին են Մսրյանների դերասանական գերդաստանը` ժողովրդական արտիստ Հովհաննես, Մարգո, Վլադիմիր, Ժասմեն Մսրյաններ, Վլադիմիր Գրիգորյան, Գևորգ Ասլանյան, Վերջալույս Միրջանյան, Սերիկ Շեկոյան և այլոք:
Միկոյան եղբայրների թանգարանՀիմնադրվել է 1971 թվականին` ի հավերժացում Անաստաս և Արտեմ (Անուշավան) Միկոյանների հայրենիքի հանդեպ ունեցած անգնահատելի ծառայությունների: Թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը:
-Աշխատողների թիվը՝ 2
Հիմնադրվել է 1987 թվականին:
-Աշխատողների թիվը` 3
Գործունեության ընթացքում պատկերասրահում կազմակերպվել են հայ և արտասահմանյան նկարիչների և քանդակագործների աշխատանքներ` Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան, Այվազովսկի, Փանոս Թերլեմեզյան, Հակոբ Հակոբյան, Գրիգոր Խանջյան, ֆրանսիահայ նկարիչ Գառզու, Գետիկ Բաղդասարյան, Ռաֆայել Սարգսյան: Ցուցասրահում հաճախակի կազմակերպվում են գրական-երաժշտական միջոցառումներ:
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցԴպրոցը տվել է այնպիսի հանրաճանաչ շրջանավարտներ, ինչպիսին են աշխարհահռչակ դաշնակահարուհի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանը (միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր), երգչուհի Մելանյա Աբովյանը, Ալավերդի քաղաքի օրհներգի հեղինակ, երգահան Ռուսլան Գալստյանը:
26.04.2013 ԹԱՐՄԱՑՎԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ
26.03.2013 Քաղաքապետարանի ժամ 24.03.13թ թողարկում
20.03.2013 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
15.03.2013 ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ
11.03.2013 ՄԱՐՏԻ 8-Ը ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
08.03.2013 ՄԱՐՏԻ 8