Ինչ հագնել...
Հագուստ
Վաղ գարնանն ու ուշ աշնանն Ալավերդում հնարավոր են ջերմաստիճանի կտրուկ տատանումներ՝ նույնիսկ մեկ օրվա ընթացքում: Խորհուրդ է տրվում տարվա այդ ժամանակահատվածում ունենալ թե՛ թեթեւ, թե՛ տաք հագուստ՝ բաճկոն, վերնազգեստ եւ այլն: Ամռանը չմոռանաք ձեռքի տակ անձրեւանոց ունենալ. անձրեւը միշտ էլ պատրաստ է անակնկալ մատուցել: Նրանց, ովքեր պատրաստվում են հանգստանալ սարերում կամ գետի մոտ, ավելի հարմար կլինի կրել մարզական կոստյում եւ թեթեւ բաճկոն:
Մեզ մոտ առօրյայում հագնվում են՝ ինչպես եվրոպական փոքրիկ քաղաքներում: Թատրոն գնալիս կամ միջոցառումների մասնակցելիս տղամարդիկ հագնում են մուգ կոստյում, կանայք՝ երեկոյան զգեստներ: Շոգ եղանակին դա պարտադիր չէ. ցանկացած տեղ կարելի է գնալ վերնաշապիկով ու ամառային շրջազգեստով: Պաշտոնական հանդիպումներին ընդունված է ներկայանալ մուգ կոստյումով:
Եղանակ
Միջին ամսեկան եւ տարեկան ջերմաստիճանն Ալավերդում /°C/
| I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII |
ՏԱՐ |
| -7.4 | -5.5 |
-1.0 |
6.0 |
11.1 |
14.3 |
17.6 |
17.7 |
13.6 |
7.9 |
1.9 |
-3.9 |
6.1 |
Տեղումների միջին քանակն Ալավերդում /մմ/
| I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI | XII |
ՏԱՐ |
| 23 | 27 |
35 |
63 |
111 |
104 |
64 |
49 |
45 |
41 |
31 | 22 |
615 |
Հարցում
Հայտնիները
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:
Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:
Սվ. Նավասարդյան
Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:
Ալեքսանդր Երիցյան
Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:
Սերգեյ Զատիկյան
Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում:



