1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>
Հինգշաբթի Սեպտեմբեր 09

Գիտե՞ք արդյոք...

  • որ - Սանահինի կամուրջը կառուցվել է 1195թ. Վանենի թագուհու կողմից:
  • որ - Դեբեդ գետը կազմվում է Ձորագետի եւ Փամբակի միացումից:
  • որ - Հաղպատավանքը հիմնադրվել է 976թ. Աշոտ Գ-ի թագավորության օրոք:
  • որ - Ալավերդու հատակագծման աշխանքները սկսվել են 1929-30թթ.
  • որ - Անաստաս եւ Արտեմ Միկոյանները ծնվել են Սանահինում:
  • որ - Ալավերդին նախկինում կոչվել է Մանես:
  • որ - 966թ. Սանահինում Խոսրովանույշ թագուհին հիմնեց համալսարան:
  • որ - 1801 թվականին Ալավերդին Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին:
  • որ - 1931թ. հունիսի 11-ին լույս է տեսել «Պղնձի ֆրոնտում» թերթը:
  • որ - Ալավերդին գունավոր մետալուրգիայի նշանավոր կենտրոն է:

Կրթություն

Հանրակրթական դպրոցների թիվը՝ 10
- Սովորողների թիվը – 1917
- ՈՒսուցիչների թիվը – 220

Մանկապարտեզների թիվը՝ 6
- Երեխաների թիվը – 420
- Աշխատողների թիվը – 78
- Դաստիարակների թիվը – 36

Հյուսիսային համալսարանի Ալավերդու «Թումանյան» մասնաճյուղ
Հիմնադրվել է 1996 թվականին
- Դասախոսների թիվը – 28
- Ուսանողների թիվը – 285

Ալավերդու պետական քոլեջ
- Աշխատողների թիվը 27, որից 13-ը մանկավարժներ
- ՈՒսանողների թիվը – 97

Ալավերդու արհեստագործական ուսումնարան
- Աշխատողների թիվը` 59, որից 35-ը մանկավարժ-վարպետներ.
- Սովորողների թիվը` 225

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոց
Հիմնադրվել է 1962 թվականին
Գործում են դաշնամուրային, լարային, փողային, ժողգործիքների, ազգային նվագարանների բաժիններ, մանկական երգչախումբ:
- Աշխատողների թիվը – 25
- Երաժիշտ-մանկավարժներ – 18
- Սովորողների թիվը – 120

Արվեստի դպրոց
Հիմնադրվել է 1981 թվականին
Գործում են դաշնամուրի, ժողգործիքների, ազգային նվագարանների և վոկալ բաժիններ, մանկական երգչախումբ
- Աշխատողների թիվը – 14
- Սովորողների թիվը – 70

Ա. Պապոյանի անվան գեղարվեստի դպրոց
Հիմնադրվել է 1978 թվականին
Գործում են գեղանկարչության, գծանկարչության, կոմպոզիցիոն արվեստի պատմության, գոբելենի, գորգագործության դասարաններ:
- Աշխատողների թիվը – 8
- Սովորողների թիվը – 50

Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն
Ստեղծվել է 1991 թվականին
Գործում են գեղարվեստական և դեկորատիվ կիրառական արվեստի խմբակներ` ասեղնագործության, մաքրամեի, շյուղագործության, գոբելենի, ժամանակակից և դասական պարերի:
- Աշխատողների թիվը – 12
- Սաների թիվը – 140

 

Հարցում

Պատրա՞ստ եք արդյոք տեսակավորել աղբը դեն նետելուց առաջ:

 

 

 


  Արդյունք

Եղանակ

Բյուջե-2010

Հայտնիները

Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:

Գառնիկ Շախկյան

Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:

Սվ. Նավասարդյան

Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:

Վլադիմիր Մսրյան

Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:

Ալեքսանդր Երիցյան

Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:

Սերգեյ Զատիկյան

Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում: