Ինչպես գալ...
Ինքնաթիռով
Չ
նայած Ալավերդում օդանավակայան չկա, դուք կարող եք վայրէջք կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ու բավական հեշտացնել Ալավերդի հասնելու ձեր խնդիրը: Նայած, թե որ երկրից եք ուզում Հայաստան այցելել, կարող եք օգտվել ներքոհիշյալ ավիաընկերությունների՝ դեպի Երեւան կանոնավոր չվերթներից. Czech Airlines, Air France, Air Baltic, British Midland Airways, Austrian Airlines, Lufthansa German Airlines, Air Company Tatarstan, Aeroflot-Don, Armavia Air Company, Atlasjet, Air Arabia, Belavia, Caspian Airlines, Constanta Airlines, Donbassaero, Kavminvodavia, Kuban Airlines, Orengburg Airlines, Russia State Transport Company, Samara Airlines, Saratov Airlines, Syrian Arab Airlines, Ural Airlines, Volga Aviaexpress, Yamal Airlines, Air Company Scat, UTAIR, Krasair, Vim Avia, Polet : Այդ չվերթների մասին կարող եք թարմ տեղեկություններ ստանալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի www.aia-zvartnots.aero կայքից: Բարեհաջող վայրէջքից հետո ձեզ մնում է միայն ավտոտրանսպորտի միջոցով հասնել Ալավերդի: Կարող եք օգտվել ավտոբուսներից կամ տաքսի ծառայություններից: Ավտոբուսները կայանում են «Այրարատ» /նախկին «Ռոսիա»/ կինոթատրոնի ետնամասում: Ուղեվարձը 1700 դրամ է /մոտ 4.5 ԱՄՆ դոլար/: Տաքսիներ նույնպես կարող եք գտնել վերոհիշյալ կինոթատրոնի շրջակայքում:
Երկաթուղով
Ա
յս եղանակով հարմար է Ալավերդի այցելել Վրաստանից: Ամռանն ամեն օր «Ալավերդի» եւ «Սանահին» երկաթուղային կայարաններով է անցնում Երեւան-Բաթումի կամ Բաթումի-Երեւան գնացքը: Երկու կայարաններն ել գտնվում են քաղաքի վարչական սահմաններում, այնպես որ իջնելով գնացքից՝ արդեն իսկ հայտնվում եք Ալավերդում:
Ավտոբուսով, մեքենայով
Ա
լավերդի քաղաքով է անցնում Մ-6 միջպետական ավտոճանապարհը, որը Հայաստանը կապում է Վրաստանի հետ: Ետեւում թողնելով հարեւան հանրապետությունը՝ որպես տարանցիկ երկիր՝ կանոնավոր ավտոբուսային երթուղիներ են գործում Ռուսաստանից եւ Հունաստանից: Ալավերդի այցելելու այս եղանակը բավական ձեռնտու է գնի առումով, սակայն անհարմարություն է առաջացնում մի քանի օր ճանապարհին անցկացնելը:
Վերջապես Ալավերդի կարելի է հասնել նաեւ սեփական մեքենայով, եթե ունեք համապատասխան վարորդական հմտություններ եւ սիրում եք ճամփորդել:
Անկախ Ալավերդի հասնելու՝ ձեր ընտրած եղանակից՝ մաղթում ենք անվտանք ճամփորդություն եւ հաճելի հիշողություններ:
Հարցում
Հայտնիները
Սուրեն Մուրադյան
Սուրեն Մուրադյանը հայտնի մանկագիր է, լրագրող: Հեղինակ է 77 անուն մանկական, քնարական, երգիծական եւ այլ գրքերի: Ծնվել է 1930թ. Ակներ գյուղում:
Գառնիկ Շախկյան
Գառնիկ Շախկյանը ճարտարապետու-
թյան դոկտոր, պրոֆեսոր է, Հայաստանի Ինժեներական ակադեմիայի թղթակից անդամ: Հեղինակն է Ծաղկաձորի՝ Գրողների ստեղծագործական տան եւ բազմաթիվ այլ կառույցների: Ծնվել է 1937թ. Շնող գյուղում:
Սվ. Նավասարդյան
Սվետլանա Նավասարդյանը համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի է, Հայաստանի Վաստակավոր արտիստուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր: Ծնվել է 1946թ. Ալավերդում:
Վլադիմիր Մսրյան
Վլադիմիր Մսրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է: “Նիկոլո Պագանինի” չորս սերիանոց ժապավենում ստանձնած գլխավոր դերի համար Մսրյանը ճանաչվել է “բոլոր ժամանակների ու ժողովուրդների լավագույն Պագանինի”: Մանկությունն անց է կացրել Ալավերդում:
Ալեքսանդր Երիցյան
Ալեքսանդր Երիցյանը պատմաբան է: 1871-72 թվականների պեղումների հիման վրա նա է առաջինը ենթադրել բրոնզի դարի երկու տարբեր դարաշրջանների գոյությունն Անդրկովկասում: Ծնվել է 1841-ին Ալավերդում:
Սերգեյ Զատիկյան
Սերգեյ Զատիկյանը հայտնի դարպասապահ է, հաջողությամբ պաշտպանել է Երեւանի «Դինամո» եւ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների դարպասը ԽՍՀՄ առաջնություններում: Մեկ ամբողջ մրցաշրջան գնդակ բաց չի թողել՝ նպաստելով թիմի վերադարձին բարձրագույն խումբ ու սահմանելով բացառիկ ռեկորդ: Ծնվել է 1925 թվականին Ալավերդում:



