|
|
|
|
|
| 28°C | 24°C | 28°C | 29°C |
| Հնգ | Ուրբ | Շբթ | Կրկ |
Սանահինի կամուրջը միջնադարյան Հայաստանի նշանավոր ինժեներական կառույց է Ալավերդի քաղաքում, Դեբեդ գետի վրա: Ինչպես ասում են, այն ամենալավ պահպանվածն է հների մեջ եւ ամենամեծ թռիչք ունեցողն է պահպանվածների մեջ: Կամրջի ձախակողմյան ծայրին երբեմնի գտնվող խաչքարի հակառակ երեսի արձանագրության համաձայն կամուրջը XII դարի վերջին տասնամյակում կառուցել է տվել Զաքարե եւ Իվանե եղբայրների քույր Վանենի թագուհին իր ամուսնու` վաղամեռ Կյուրիկյան Աբաս թագավորի հիշատակին: Տեղադրված է Դեբեդ գետի հունի նեղ եւ նպաստավոր ափեր ունեցող հատվածում:
Այն ունի միաթռիչք կիսաշրջանաձեւ կամար` 18,6մ բացվածքով, եզերված փոքր ինչ առաջ ընկած զույգ կամարագոտիներով: Միանգամայն բնական է եւ իմաստավորված կամրջի միաթռիչք լինելը. կառուցելով լեռնային սրընթաց եւ բուռն ռեժիմ ունեցող գետի վրա, շինարարները հեռատեսորեն խուսափել են միջանկյալ հենարաններից: Կամարի աջ կրունկն զգալիորեն բարձր է ձախից եւ նստած է գետի հունի վրա` ուղղաձիգ կախված բազալտե ամրակուռ ժայռին, որով մի կողմից զերծ է մնում հեղեղումներից, մյուս կողմից քարային աշխատանքի ծավալը հասցված է նվազագույնի: Սանահինի կամուրջը Ձախակողմյան ցածր մակարդակից դեպի ընդհանուր հորիզոնական մակարդակ անցումը կատարված է աստիճանների միջոցով: Միջին մասի եզրապատերի չորս անկյուններում, որպես պահպանիչ խորհրդանշաններ, քարի մեջ ընկղմված կեցվածքով պատկերված են մեկական առյուծներ:
Բազալտակուռ կամուրջն իր ակնահաճո ուրվագծով, հորինվածքային ձեւերով, քարատեսակով ու գույնով ձուլվում է գեղատեսիլ միջավայրին` կազմելով նրա անքակտելի զարդը:
18.06.2013 Քաղաքապետարանի ժամ 16.06.13թ թողարկում
26.04.2013 ԹԱՐՄԱՑՎԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ
26.03.2013 Քաղաքապետարանի ժամ 24.03.13թ թողարկում
20.03.2013 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
15.03.2013 ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ