Եղանակ

Partly Cloudy Partly Cloudy AM Showers Showers
22°C 28°C 24°C 23°C
Ուրբ Շբթ Կրկ Երկ

Հարցում

Հետեւու՞մ եք արդյոք «Քաղաքապետարանի ժամ» հաղորդաշարին:

Այո - 40.6%
Ոչ - 59.4%

Ձայների քանակը՝: 534

Raitings

Հեղինակ

Այս կայքը «Բետանեթ» ընկերության նվերն է Ալավերդի քաղաքին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից հայտնվում է, որ սույն թվականի մայիսի 16-18-ը Լոռու մարզում սպասվում են տեղումներ կարկուտի տեսքով և քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

   

ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ 27-ը ԱՊՐԻԼ

Ինչպես հայտնի է Ալավերդու քաղաքապետարանը ս/թ մարտի 20-ից ապրիլի 20-ը հայտարարել էր քաղաքի մաքրման և բարեկարգման միամսյակ: Մինչ օրս քաղաքի տարբեր թաղամասերում կատարվել են հսկայածավալ մաքրման ու բարեկարգման աշխատանքներ:

Հաշվի առնելով դեռևս կատարվելիք աշխատանքների ծավալը, քաղաքապետարանը ապրիլի 27-ը հայտարարում է համաքաղաքային շաբաթօրյակի միասնական օր:

Հարգելի՛ ալավերդցիներ.

Բոլորս, մեկ մարդու նման, մասնակցենք համաքաղաքային շաբաթօրյակին, մաքրենք և ավելի գեղեցկացնենք մեր քաղաքը:

Տեղեկացնում ենք, որ կուտակված աղբը տեղափոխելու համար կարող եք զանգահարել 099-03-22-05 հեռախոսահամարով:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

   

ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ

2013 թվականի ապրիլի 30-ին ժամը 16.00-ին Ալավերդու քաղաքապետարանում Ալավերդի համայնքի ավագանու կողմից կազմակերպվելու է քաղաքացիների ընդունելություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  2-41-02 հեռախոսահամարով:

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

   

ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ

2013թ. ապրիլի 30-ին ժամը 15.00-ին Ալավերդու քաղաքապետարանում տեղի է ունենալու համայնքի ավագանու հերթական նիստը:

Օրակարգում նախատեսվում է քննարկել հետևյալ հարցը.

1. Ալավերդի համայնքի 2013 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարման մասին:

(Զեկ.՝ Ա. ՎԱՐՈՍՅԱՆ)

2. Ալավերդի համայնքի 2013թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին:

(Զեկ.՝ Ա. ՎԱՐՈՍՅԱՆ)

3. Ալավերդի համայնքի ավագանու 14.11.2012թ. «Ալավերդու քաղաքապետարանի և համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների կազմերը     հաստատելու մասին» N 43-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

(Զեկ.՝ Ա. ՎԱՐՈՍՅԱՆ)

4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու  համայնքային սեփականություն համարվող հողը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին:

(Զեկ.՝ Ա. ՎԱՐՈՍՅԱՆ)

   

Հարգելի ալավերդցիներ.

Հայտնվում է, որ ապրիլի 24-ին ժամը 12.00-ին սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կկատարվի հոգեհանգստի արարողություն՝ նվիրված եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, որից հետո կկազմակերպվի սգո երթ դեպի անմեղ զոհերի հուշարձան:

   

էջ 1՝ 6-ից

Թարմացումներ

26.04.2013 ԹԱՐՄԱՑՎԵԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԻՆԸ

26.03.2013 Քաղաքապետարանի ժամ 24.03.13թ թողարկում

20.03.2013 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

15.03.2013 ՄԻՋՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ 2-ՐԴ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ

11.03.2013 ՄԱՐՏԻ 8-Ը ՆՇՎԵՑ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

08.03.2013 ՄԱՐՏԻ 8

CMIS

YouTube