Այսօր: Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 181
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 40-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հունվարի 2025 թվականի N 40-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 12 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 955-Ա ՈՐՈՇՄԱՆ 7-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ կետով , համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  10-րդ հոդվածի,  որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի՝ 12  հունիսի 2024 թվականի  թիվ 955-Ա որոշման 10-րդ  հավելվածում կատարել  և լրացումներ «Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները» բաժնում կատարել լրացում ․ ավելացնել  ժբ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝   ձևակերպում է համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականը և նպատակները , ժգ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝  Կազմում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման և տարեկան աշխատանքային պլանները, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ ժդ)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մշակում և իրականացնում է գործողությունների պլան՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում․ ժե)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ աջակցություն է ցուցաբերում համայնքի տնտեսական զարգացման և կայուն աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ , ժզ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ համապատասխանեցում է տեղական տնտեսական զարգացման պլանը առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ ի)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ համագործակցում է համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ իա)  կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝վարում է համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանը․,իբ)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝նախաձեռնում է համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողություններ իգ)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Կազմում է համայնքի սուբվենցիոն ծրագրերը, նախապատրաստում փաստաթղթեր և ծրագրերի իրականացման աշխատանքներին ցուցաբերում է մասնակցություն իդ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ կազմում է դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրեր և ներկայացնում համայնքի ղեկավարի հաստատմանը լ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝բացահայտում է տեղական գործարարության զարգացման կարիքները և աջակցում արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումների իրականացմանը՝ ներդրումների ներգրավման նպատակով լա) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ գույքագրում է հյուրանոցային տնտեսությունները և համագործակցում հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում , լբ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Կազմակերպում է համայնքի բնակչության համար հանգստի վայրեր և խթանում համայնքի տարածքում տուրիզմի զարգացմանը լգ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Կազմում է տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցներ լդ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ խթանում է համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը , խ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝իրականացնում է զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումներ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(156.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner