Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1398-Ա

ԳՈՀԱՐ ՀԱՅԿԱԶԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ, 06-002-0225-0025 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԱՍԸ, ՊԱՐԻՍՊԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Գոհար Հայկազի Հովսեփյանի դիմումը, սեփականության իրավունքի N 07032018-06-0053 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը

որոշում եմ՝

1.Օրինականացնել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Ակներ թաղամաս, 5-րդ փողոց, 5 հասցեում գտնվող, 06-002-0225-0025 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.05126 հա մակերեսով, Գոհար Հայկազի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, 2018թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023ZVY8WH ծածկագրով հաշվառված, 29.1 քմ արտաքին մակերեսով (23.1 քմ ներքին մակերեսով) բնակելի տան մասը, 1.0 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը՝ պարիսպը, կատարված 2 հատ դռան և 3 հատ միջնորմների ձևափոխությունները:
2. Ինքնակամ կառուցված բնակելի տան մասը, պարիսպը, կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Օրինականացված բնակելի տան մասի, օժանդակ շինության՝ պարիսպի և կատարված ձևափոխության համար սահմանված համար ընդհանուր՝ 30328 (երեսուն հազար երեք հարյուր քսանութ) դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
4.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Ա. ԹԱՄԱԶՅԱՆ

2023թ. դեկտեմբերի  06
        
ք. Ալավերդի