 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 40-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ՝ 12 ՀՈՒՆԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 955-Ա ՈՐՈՇՄԱՆ 7-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ կետով , համաձայն «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի՝ 12 հունիսի 2024 թվականի թիվ 955-Ա որոշման 10-րդ հավելվածում կատարել և լրացումներ «Աշխատանքի բնույթը, իրավունքները, պարտականությունները» բաժնում կատարել լրացում ․ ավելացնել ժբ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ ձևակերպում է համայնքի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականը և նպատակները , ժգ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Կազմում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման և տարեկան աշխատանքային պլանները, ինչպես նաև այդ ծրագրի իրականացման նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ ժդ)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մշակում և իրականացնում է գործողությունների պլան՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում․ ժե)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ աջակցություն է ցուցաբերում համայնքի տնտեսական զարգացման և կայուն աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ , ժզ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ համապատասխանեցում է տեղական տնտեսական զարգացման պլանը առկա այլ փաստաթղթերի, ներառյալ՝ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ ի)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ համագործակցում է համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ իա) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝վարում է համայնքի (բնակավայրերի) վարչական շտեմարանը․,իբ)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝նախաձեռնում է համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողություններ իգ)կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Կազմում է համայնքի սուբվենցիոն ծրագրերը, նախապատրաստում փաստաթղթեր և ծրագրերի իրականացման աշխատանքներին ցուցաբերում է մասնակցություն իդ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ կազմում է դրամաշնորհային ծրագրերի մասնակցության պայմանագրեր և ներկայացնում համայնքի ղեկավարի հաստատմանը լ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝բացահայտում է տեղական գործարարության զարգացման կարիքները և աջակցում արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումների իրականացմանը՝ ներդրումների ներգրավման նպատակով լա) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ գույքագրում է հյուրանոցային տնտեսությունները և համագործակցում հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում , լբ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Կազմակերպում է համայնքի բնակչության համար հանգստի վայրեր և խթանում համայնքի տարածքում տուրիզմի զարգացմանը լգ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ Կազմում է տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակութային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցներ լդ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝ խթանում է համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը , խ) կետ՝ հետևյալ բովանդակությամբ՝իրականացնում է զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումներ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ
2025թ. հունվարի 15
ք. Ալավերդի