Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք
ՀՀ, 
Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 34-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-088-0982-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00264 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 481-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 16-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 28-րդ հոդվածներով, «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի N 158-Ա որոշումը`

որոշում եմ.

1. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում, հասցե՝ ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1) 2025 թվականի փետրվարի 18-ին ժամը 15:00-ին, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրավունքով, 10 (տասը) տարի ժամկետով օգտագործման տրամադրելու նպատակով՝ անցկացնել բաց մրցույթ՝ հետևյալ լոտով.

1) Լոտ 1. ՀՀ Լոռու մազի Ալավերդի համայնքի Շնող գյուղ, 1-ին փողոց, 30/1 հասցեում գտնվող, կադաստրային 06-088-0982-0003 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության 0.00264 հեկտար մակերեսով հողամասը:

Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային գնի չափը սահմանել 20000 (քսան հազար) ՀՀ դրամ, նախավճարի նվազագույն չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

2. Մրցութային հանձնաժողովին՝

1) սահմանել մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն, անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունը, չափը և կառուցապատման իրավունքի ժամկետները, գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները: Մրցութային հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ:

2) Մրցույթն անցկացնելուց առնվազն մեկ ամիս առաջ հրապարակել մրցույթի առարկայի, ձևի, անցկացման տեղի, ամսվա, օրվա, ժամի և հանձնաժողովի կողմից մշակված` մրցույթի պայմանների ու պահանջների, մրցույթի անցկացման կարգի, ներառյալ` մրցույթում մասնակցության ձևակերպման, մրցույթում հաղթած անձի որոշման, ինչպես նաև մրցույթի առարկայի նախնական գնի մասին տեղեկատվություն, http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, զանգվածայինլրատվությանմիջոցներով, ինչպես նաև տեղեկատվությունը (հայտարարությունը) տեղադրել համայնքի պաշտոնական համացանցային կայքում և մրցույթի անցկացման վայրում (Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում):

3. Մրցույթին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար վճարի անդորրագիր և անձնագիր: Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար դրա անցկացման մասին ծանուցման մեջ նշված չափով մուծում են նախավճար, որի գումարը չի կարող գերազանցել մրցույթի առարկայի նախնական գնի հինգ տոկոսը: Նախավճարը մուծվում է մրցույթի անցկացման օրը: Հայտերի ընդունման վերջին ժամկետը՝ 2025 թվականի փետրվարի 13-ը, ժամը 17:00:

1) Եթե մասնակիցը մրցույթում չի հաղթել, ապա նախավճարի գումարը վերադարձվում է նրան:

2) Մրցույթում հաղթած անձի հետ պայմանագիր կնքելիս նրա մուծած նախավճարի գումարը հաշվարկվում է կնքված պայմանագրով պարտավորությունների կատարման հաշվում:

4. Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ: Մրցույթում հաղթած անձը և հանձնաժողովը` ի դեմս նախագահի, մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ստորագրում են մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը, որն իր մեջ ներառում է տվյալներ մրցույթի անցկացման վայրի, ժամկետի, մասնակիցների և կազմակերպչի, ինչպես նաև մրցույթի արդյունքների մասին:

5. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը (նա զրկվում է նաև մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի կառուցապատման իրավունքից): Եթե մրցույթի արձանագրությունն ստորագրելուց հրաժարվում է հանձնաժողովը, ապա կազմակերպիչը պարտավոր է մրցույթում հաղթած անձի նախավճարը վերադարձնել կրկնակի չափով:

6. Մրցույթում հաղթած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և կշռային գործակիցներով բարձր միավորներ հավաքած մասնակիցը:

7. Մրցույթում առաջարկված հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տվյալ համայնքի բնակչին կամ տվյալ համայնքում գրանցված իրավաբանական անձին:

8. Սույն որոշմամբ սահմանված հողամասը գտնվում է Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

1) Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև չեն սահմանափակվում այլ անձանց իրավունքները և չեն խախտվում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը, չեն խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ

2025թ. հունվարի  14
        
ք. Ալավերդի