![](/images/DocFlow/Emblem.jpg) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
![գիծ](/images/DocFlow/Line_2.gif)
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1396-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ N 1267-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24) ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի 29/11/2023թ. N Կ-29112023-06-0216 որոշումը
որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի 30 հոկտեմբերի 2023 թվականի «06-060-0037-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԱՍՆ ՈՒ ԾԱԾԿՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1267-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1.1 «Օրինականացնել Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 11-րդ փողոց, 6-րդ նրբանցք, 1 հասցեում գտնվող, Գառնիկ Սերյոժայի Վարոսյանին սեփականության իրավունքով պատկանող, 06-060-0037-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.6 հա մակերեսով հողամասում, 2016թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 20232JPKZX ծածկագրով հաշվառված, կատարված 1 հատ դռան, 2 հատ պատուհանի, 12 հատ միջնորմի ձևափոխությունները:»:
1.2 «Կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամկառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:»:
1.3 «Կատարված ձևափոխությունների համար սահմանված 11145 (տասնմեկ հազար հարյուր քառասունհինգ) դրամ արժեքով վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 06
ք. Ալավերդի