 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՀՈՒՆՎԱՐԻ 2025թվականի N 42-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԿԻՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի երկրորդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման ՝ որոշում եմ ․
1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
2․ Հաստատել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը 8 (ութ) անձից՝
1) Գաբրիելյան Էրմինե - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-իրավաբան (հանձնաժողովի քարտուղար)։
2) Դավիթավյան Աստղիկ Արայի -Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ- սոցիալական աշխատողի պաշտոնակատար (հանձնաժողովի անդամ)։
3) Գուլոյան Գոհարիկ Գագիկի- Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ- սոցիալական աշխատողի պաշտոնակատար (հանձնաժողովի անդամ)։
4) Մեջինյան Հասմիկ - Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ- սոցիալական աշխատողի պաշտոնակատար (հանձնաժողովի անդամ)։ 5)Այդինյան Նարինե- ՄՍԾ Թումանյանի ՏԿ ավագ սոցաշխատող։
6) Տիրացվյան Վրեժ Վալերիկի-ՀՀՈ ԼՄՎ Թումանյանի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ (հանձնաժողովի անդամ)։
3․ Հանձնաժողովի նախագահ սահմանել Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հեղինե Հենրիկի Ճիճիլյանին։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՂՈՒՄԱՇՅԱՆ
2025թ. հունվարի 15
ք. Ալավերդի