 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնք ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 1400-Ա
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՔՈՐԻ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 0.08 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, N 0078046 ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգքրի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Սուսաննա Զալիկոյի Պետրոսյանի կողմից տրված վարձակալության պայմանագրի լուծման մասին համաձայնությունը, պետական գրանցման N 0078046 վկայականը
որոշում եմ՝
1.Տալ համաձայնություն լուծելու Սուսաննա Զալիկոյի Պետրոսյանին վարձակալության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, N 0078046 վկայականով գրանցված 0.08 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի նկատմամբ օգտագործման իրավունքի պայմանագիրը:
2.Սուսաննա Զալիկոյի Պետրոսյանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագրի (24.10.2002թ. կնքված թիվ 1-5980) լուծման մասին համաձայնություն:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԹԱՄԱԶՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 06
ք. Ալավերդի