Ալավերդի համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք ձեզ, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը:
ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://youtube.com/playlist... :
Ֆինանսներից դժվար թվացող թեմաները ներկայացված են պարզ մեկնաբանությամբ դասընթացով: Ընդամենը 1 րոպեանոց հոլովակներ նայելով՝ կիմանաք Ձեզ ամենաշատ հետաքրքրող հարցերի պատասխանները, օրինակ՝
▫️ ինչպես ստուգել վարկային պատմությունը,
▫️ ինչպես բացել բանկային հաշիվ,
▫️ ինչպես խուսափել անձնական տվյալների գողությունից,
▫️ որոնք են տարածված ֆինանսական խարդախությունները,
▫️ ինչպես օգտվել եկամտային հարկի հնարավորությունից հիպոթեկային վարկի դեպքում,
▫️ ինչ պետք է իմանալ թվային քարտի մասին,
▫️ ինչպես կանխիկ դրամը մուտքագրել հաշվին, և այլն:
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ