2024թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկ»-ում` Ալավերդու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ քաղաք Ալավերդի, Զորավար Անդրանիկ փողոց, 8/1, 4-րդ հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա համայնքային սեփականություն հանդիսացող գույքերի աճուրդ – վաճառք` 3 լոտով:
Վաճառվում են`
Լոտ 1. «GAZ 31105-120» մակնիշի, 942 CQ 61 հաշվառման համարանիշով թեթև մարդատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ YB209141, նույնացման համարը` X9631105051269638, թողարկման տարեթիվը 2005, մեկնարկային գինը՝ 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Լոտ 2. «Mitsubishi Pajero 2.4» մակնիշի, 038 CT 61 հաշվառման համարանիշով, թեթև մարդատար ավտոմեքենան՝ տեխ. անձնագրի համար՝ YB195530, նույնացման համարը՝ V25-4404278, թողարկման տարեթիվը 1997, մեկնարկային գինը՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ:
Լոտ 3. Ալավերդի համայնքի Ախթալա քաղաքի Շահումյան փողոց, 1 հասցեում գտնվող, 1073 քմ ներքին մակերեսով կաթսայատունը և զբաղեցրած 0.22599 հա մակերեսով կադաստրային 06-003-0017-0002 ծածկագրով հողամասը՝ 8 250 000 (ութ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, աճուրդի քայլի չափը` մեկնարկային գնի 5%:
Նախավճարի չափը մեկնարկային գնի 50 % -ի չափով:
Գույքերի նկատմամբ սահմանափակումներ չկան:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2024թ. սեպտեմբերի 26-ը, ժամը 17:00-ն:
Աճուրդի պայմանների մանրամասներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Ալավերդու համայնքապետարան (ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկ 8/1, հեռ.` 0253-2-41-00, էլեկտրոնային փոստ՝ alaverdimunicipality@gmail.com):
կաթսայատուն 06-003-0017-0002-001 https://www.alaverdi.am/Pages/AssetManagement/Building/Building.aspx?ObjectID=3574&AssetID=209&AssetTypeID=2&PageMode=View