Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգքրի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով Սուսաննա Զալիկոյի Պետրոսյանի կողմից տրված վարձակալության պայմանագրի լուծման մասին համաձայնությունը, պետական գրանցման N 0078046 վկայականը
որոշում եմ՝
1.Տալ համաձայնություն լուծելու Սուսաննա Զալիկոյի Պետրոսյանին վարձակալության իրավունքով պատկանող՝ համայնք Ալավերդի, Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, N 0078046 վկայականով գրանցված 0.08 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողատեսքի նկատմամբ օգտագործման իրավունքի պայմանագիրը:
2.Սուսաննա Զալիկոյի Պետրոսյանի հետ կնքել հողի վարձակալության պայմանագրի (24.10.2002թ. կնքված թիվ 1-5980) լուծման մասին համաձայնություն:
3.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: