Այսօր: Ուրբաթ, 23 Փետրվարի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 201
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1402-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 դեկտեմբերի 2023 թվականի N 1402-Ա

ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՍԵՆ ՄԱՐՏՈՒՆԻ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՅՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Արսեն Մարտունի Սարիբեկյանի դիմումը, անձնագրի պատճենը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը, «ԹԻՎ 2 ԲՇՏ» ՓԲԸ-ի կողմից 08.11.2023թ. տրված 0-40 տեղեկանքը,
որոշում եմ.

1.Ճանաչել Ալավերդի համայնքի սեփականության իրավունքը Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0061-0066 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00624 հեկտար մակերեսով համայնքային սեփականության հողամասում գտնվող, Արսեն Մարտունի Սարիբեկյանի կողմից ինքնակամ կառուցված, 62.4 քմ արտաքին մակերեսով (54.6 քմ ներքին մակերեսով) բնակելի նշանակության ավտոտնակի նկատմամբ:

2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0061-0066 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00624 հեկտար մակերեսով հողամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմանններին համապատասխանող, 2018 թվականին ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023UCKBCB ծածկագրով հաշվառված, 62.4  քմ արտաքին մակերեսով ավտոտնակը:

3.Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող, կադաստրային քարտեզի 06-002-0061-0066 ծածկագրով, 0,00624 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, Շահումյան փողոց, 2/15 փոստային հասցեն:
4.Ինքնակամ կառուցված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման, անվտանգության գոտիներում և կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

5.Ավտոտնակի զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

6. Անշարժ գույքի պետական գրանցում ստանալուց հետոտասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Արսեն Մարտունի Սարիբեկյանին օրինականացված ավտոտնակը և սպասարկման համար զբաղեցրած հողամասն ուղղակի վաճառքով ձեռք բերելու մասին ներկայացնել գնման նախապատվության գրավոր առաջարկություն: 

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner