Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավականակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 3-րդ կետով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել 0.00614 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության այլ հողատեսքը փոփոխելու հասարակական կառուցապատման: 2. Թույլատրել Ալավերդի համայնքի ղեկավարին` hամայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց, N 61/8 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00614 հա մակերեսով հողամասն աճուրդ-վաճառքի միջոցով օտարել: 3. Հաստատել մեկնարկային գինը` համաձայն աղյուսակի: 4. Սահմանել` աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ` մեկնարկային գնի 5%-ի չափով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|