Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով Լաուրա Ոսկանյանի կողմից 25/04/2025թ. ներկայացված հայտը՝
որոշում եմ.
1. Արփիկ Ոսկանյանին, Լենա Ոսկանյանին և Լաուրա Ոսկանյանին տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, Ալավերդի քաղաք Շահումյան փողոց 19 հասցեում գտնվող, կադաստրային 06-002-0001-0107 ծածկագրով, իրենց ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասում գոյություն ունեցող բաց պատշգամբը որպես սենյակների վերակառուցման շինարարական աշխատանքներ։
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: