Այսօր: Ուրբաթ, 2 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 փետրվարի 2025 թվականի N 11-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով 21.03.2012թ. կնքված պայմանագրով հանձնման-ընդունման 26.03.2012թ. թիվ 1 արձանագրությունը, 17.05.2012թ. կնքված պայմանագրով հանձնման-ընդունման 26.05.2012թ. թիվ 1 արձանագրությունը, «ԳԼՈԲԱԼ ՍՈՒՐՎԵՅ» դատական փորձաքննությունների ասոցիացիա ՍՊ ընկերության կողմից 22.11.2024թ. տրված թիվ Ել1024-184/1 և շարժական գույքերի շուկայական արժեքի գնահատման մասին Պ1024-184/1 և Պ1024-184/2 հաշվետվությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը`

համայնքի ավագանին որոշում է. 

 

1. Թույլատրել բաց (դասական) աճուրդային եղանակով օտարելու Ալավերդու համայնքապետարանին պատկանող ներքոնշյալ՝ թվով 2 հատ գյուղատնտեսական մեքենաները.

1.1  «BIZON Z 058 REKORD» մակնիշի աշխատանքային վիճակում գտնվող կոմբայն-գյուղատնտեսական մեքենա, արտադրության տարեթիվը՝ 1998թ., շարժիչը՝ 265062, ամրաշրջանակի գործարանային համարը՝ 8012, մեկնարկային գինը՝ 3 580 000 (երեք միլիոն հինգ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:

1.2 «BIZON Z 058 REKORD» մակնիշի ոչ աշխատանքային վիճակում գտնվող, որպես պահեստամասերի հավաքածու ծառայող կոմբայն-գյուղատնտեսական մեքենա, արտադրության տարեթիվը՝ 1998թ., ամրաշրջանակի գործարանային համարը՝ 8012, մեկնարկային գինը՝ 1 690 000 (մեկ միլիոն վեց հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ:

2. Աճուրդի մասնակցության վճարը սահմանված է 15000 դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 %-ի չափով:

3. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին.
3.1 Վերը նշված գույքի աճուրդային եղանակով օտարումը կազմակերպել սահմանված կարգով:

       3.2 Վճարումը կատարել ՀՀ արժույթով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(146.52 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner