Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի,«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 99-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 132-Ն որոշման և հիմք ընդունելով Ալավերդի քաղաքի ԱՁ Սուսաննա Սոխակյանի 19.12.2023թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Ջրավազան 5 Ա հասցեում գտնվող ԱՁ Սուսաննա Սոխակյանին տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման համար թիվ 33 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Սուսաննա Սոխակյանից գանձել 2024 թվականի 2-րդ եռամսյակի համար տեղական տուրք 10000 ( տասը հազար ) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.5 գործակիցը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: