Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 21) ենթակետով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 16) և 18) ենթակետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 14-րդ կետի ա) ենթակետով, 38-րդ կետի ա) ենթակետով, հիմք ընդունելով համայնքի սեփականության իրավունքի N 03022017-06-0029 վկայականը, ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «ՀԵՔԻԱԹ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի պետական ռեգիստրի վկայականը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալավերդի համայնքի ավագանին որոշում է. 1. Ալավերդու hամայնքային սեփականություն հանդիսացող՝ համայնք Ալավերդի, Շնող գյուղ, 1-ին փողոց, 7 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքը և դրա պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած՝ 0.18334 հեկտար մակերեսով, կադաստրային 06-088-0081-0005 ծածկագրով հողամասը (սեփականության իրավունքի գրանցման վկայական N 03022017-06-0029) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել ՀՀ Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «ՀԵՔԻԱԹ» մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |