Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերով, 81-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 2-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետով, 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
համայնքի ավագանին որոշում է. 1. Հիմնադրման միջոցով ստեղծել «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն): 2. Հաստատել Ընկերության կանոնադրական կապիտալը՝ 1 000 000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի՝ յուրաքանչյուրը 10 000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնետոմսերը պատկանում են Ալավերդի համայնքին: 3. Հաստատել Ընկերության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի: 4. Հաստատել Ընկերության հաստիքացուցակը՝ համաձայն N 2 հավելվածի: 5. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Ընկերության կանոնադրության պետական գրանցումը:
|