Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 796-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2024 թվականի N 796-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԴԵԲԵԴ ԹԱՂԱՄԱՍԻ 19 ՇԵՆՔԻ 6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 25-27-րդ, 31-րդ, 32-րդ կետերով, հաշվի առնելով, որ բնակարանին կից ինքնակամ կառուցված բաց պատշգամբը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, հիմք ընդունելով  Լյուդվիկ Հովհաննեսի Մելիքյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի վկայագիրը, շենքի տեխնիկական վիճակի մասին «Վանաձորի նախագծող» ՍՊ ընկերության կողմից 16.01.2024թ. տրված N ՎՆ1-15/24 դրական եզրակացությունը, հարևանների համաձայնությունը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից կազմված շինությունների հատակագիծը, հաշվառման տեղեկանքը, «Թիվ 1 ԲՇՏ» ՓԲ ընկերության կողմից տրված 22.12.2023 թ. N 0-50 տեղեկանքը՝ որոշում եմ.

1.Լյուդվիկ Հովհաննեսի Մելիքյանին պատկանող, Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամաս, 19 շենք, 6 հասցեում գտնվող բնակարանին կից՝ 1998թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023SMAJXD ծածկագրով հաշվառված, 14.1 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբը ճանաչել օրինական:

2.Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 27-րդ կետի համաձայն նշված բնակարանում կատարված 2 հատ դռան և 1 միջնորմի ձևափոխությունը ճանաչել օրինական:
3.Օրինականացված 14.1 քմ արտաքին մակերեսով բաց պատշգամբի զբաղեցրած հողամասի նկատմամբ կիրառվում է շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին անհատույց՝ բաժնային սեփականության իրավունքով փոխանցելու վերաբերյալ նորմերը:
4.
Ինքնակամ կառուցված բաց պատշգամբը և կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
5.
Որոշման ընդունման օրվանից բաց պատշգամբի և կատարված ձևափոխությունների համար սահմանված վճարը՝ 7433 (յոթ հազար չորս հարյուր երեսուներեք) դրամ գումարի չափով, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
6.Նշված իրավունքը ենթակա է պետական գրանցման:
7. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակաման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(555.63 Կբ) Որոշում N 796-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner