Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի` համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու` 2025 թվականի փետրվարի 13-ի հերթական թիվ 2 նիստի հետևյալ օրակարգը՝
1․1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 2025 թվականի փետրվարի 13-ի հերթական թիվ 2 նիստի օրակարգը հաստատելու մասին․
1․2 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը հաստատելու մասին» N 8-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․
1․3 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 31 հոկտեմբերի 2022 թվականի՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 6-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
1․4 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին․
1․5 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 163-Ա որոշման 15-րդ հավելվածում փոփոխություն կատարելու մասին․
1․6 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ախթալա քաղաք, Թումանյան փողոց, 1 հասցեում գտնվող, կադաստրային 06-003-0010-0012 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0385 հեկտար մակերեսով հողամասն օտարելու մասին․
1․7 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղ, 1-ին փողոց, 30/1 հասցեում գտնվող, կադաստրային 06-058-0031-0015 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.10717 հեկտար մակերեսով հողամասն օտարելու մասին․
1․8 Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի N 108-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․
1․9 Համայնքային սեփականություն հանդիսացող գույքերն աճուրդային եղանակով օտարելու թույլտվություն տալու և նրանց մեկնարկային գները հաստատելու մասին․
1․10 Օրինական ճանաչված կառույցները և համապատասխան հողամասերը՝ տվյալ կառույցներն իրականացրած անձանց գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին․
1․11 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Թեղուտ գյուղ, 5-րդ փողոց, 14/1 հասցեում գտնվող, կադաստրային 06-037-0023-0019 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.1 հեկտար մակերեսով հողամասն օտարելու մասին․
1․12 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի՝ 2024 թվականի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին․
1․13 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2024 թվականի համայնքային մասհանումների (Ռոյալթի) ծախսերի մասով հաշվետվությունը հաստատելու մասին․
1․14 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին․
1․15 Ալավերդի քաղաք, Մարշալ Խուդյակովի փողոց, 27/1 հասցեում գտնվող, կադաստրային 06-002-0183-0041 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.01 հեկտար մակերեսով հողամասն օտարելու մասին։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: