Հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի և «ԵՎՐՈ ՏՐԱԿ» ՍՊԸ-ի միջև 05․12․2024 թվականին կնքված ԼՄԱՀ-ԷԱՃ-ԱՊՁԲ-24/16-1 պայմանագիրը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին մասով, 693-րդ հոդվածի 1-ին մասով , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետերով` Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1․ ԼՄԱՀ-ԷԱՃ-ԱՊՁԲ-24/16-1 պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքին պատկանող թվով 5 ավտոբուսները՝ համաձայն հավելվածի , անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ հանձնել «Ալավերդու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը։
2․ Ալավերդի համայնքի ղեկավարին՝ «Ալավերդու ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ |