|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 մարտի 2025 թվականի N 37-Ա |
ԱՇՈՏ ՖԵԼԻՔՍԻ ՇԱՔԱՐՅԱՆԻ ՀԵՏ 30.05.2007Թ. ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԻՎ 10 ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 30-րդ գլխի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Աշոտ Ֆելիքսի Շաքարյանի դիմումը, գրացման N 15052023-06-0006 վկայականը, հողատարածքի վարձակալության 30/05/2007թ. թիվ 10 պայմանագիրը`
համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն Աշոտ Ֆելիքսի Շաքարյանի հետ 30.05.2007թ. կնքված հողատարածքի վարձակալության թիվ 10 պայմանագրի մեջ կատարելու հետևյալ փոփոխությունները և լրացումը. 1.1 Պայմանագրի 1.1 կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ. «Հողատարածքը տրամադրվում է որպես ավտոկայանման վայր կազմակերպելու համար»: 1.2 Պայմանագրի 3.1 կետում տարեկան վարձավճարի չափը փոխել՝ սահմանելով 210 000 /երկու հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ: 1.3 Պայմանագրի 3.2 կետում յուրաքանչյուր ամսվա համար վարձավճարի չափը փոխել՝ սահմանելով 17 500 /տասնյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(165.90 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|