Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

27 մարտի 2020 թվականի N 1

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

 

Հրավիրում ենք ձեզ Ալավերդի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագրի բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի բնապահպանական և առողջապահական  հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

ՏԻՄ և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը Ալավերդի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագրի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:

Այսպիսով`

Ø  Մտահոգվա՞ծ եք արդյոք մեր համայնքիբնապահպանականևառողջապահականխնդիրներով:

Ø  Ունե՞ք արդյոք առաջարկություններ Ալավերդի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագրի վերաբերյալ:

 

Եթե այո, ապա կոչենք անում մասնակցել Ալավերդի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագրի հանրային քննարկմանը:

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ հանրային քննարկումը այս տարի իրականացվում է http://alaverdi.am/ կայքով:

2020թ. մարտի 27-ից ապրիլի 24-ըներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև հետևյալ էլեկտրոնային հասցեներով.  alaverdi.lori@mta.gov.am, karine-1702@mail.ru

Ակնկալումենքակտիվքննարկում:

 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

 

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Անհայտ օգտատեր 49 ամիս առաջ
Խստացնել աղբի թափումը նաև փողոցներում   առանց  դրա  անիմաստ է այլ բան մտածել
Պատասխանել
Անհայտ օգտատեր 49 ամիս առաջ
Ես առաջարկում եմ   մաքրել Դեբեդ գետի  հունը  կայարանից միչև  շեգ կռուգ հատվածը  ու  ծայրահեղ,խստիվ արգելել   աղբի  թափումը    ու  վերակառուցել  հանրային  զուգարան որ  թե "մաքրության " կոպիտ խաղտում է  թե  օդի վարակի   անխուսափելի  տարածումը, գարշահոտությունը ,ես համոզված եմ    որ դա ի նպաստ բոլորի է  իսկ  առողջության  պահպանման համար  ուղակի  իրազեկեք  առողջապահության  նախարարության  ծանուցումներ հանրությանը   ...
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner