Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 748-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2024 թվականի N 748-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ 06-112-0082-0002 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓԱՍՏԱՑԻ ՃԻՇՏ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Զալիկո Ռաֆայելի Նալբանդյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի պետական գրանցման N 2280002 վկայականը, «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» Ա/Ձ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, մասնագիտական եզրակացությունը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից 22.03.2024թ. տրված N 1574 տեղեկանքը, շինության տեխնիկական վիճակի մասին «Սեյսմանախագիծ» ՍՊ ընկերության կողմից 10.04.2024թ. տրված դրական եզրակացությունը՝ որոշում եմ.

1.Հաստատել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0082-0002 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի 0.08914 հա մակերեսը՝ համաձայն որոշման հավելված հանդիսացող որակավորված անձի կողմից տրված հատակագծի և մասնագիտական եզրակացության:

2.Օրինականացնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, Զալիկո Ռաֆայելի Նալբանդյանին և Արմինե Վահանի Թորոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 06-112-0082-0002 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.08914 հա մակերեսով հողամասում, կադաստրի կոմիտեում 2023LRZZEQ ծածկագրով հաշվառված, 2013թ. ինքնակամ վերակառուցված, 208.5 քմ արտաքին մակերեսով (129.3 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը, 2019 թ. ինքնակամ կառուցված 143.3 քմ արտաքին մակերեսով (132.6 քմ ներքին մակերեսով) ավտոտնակը և կատարված 2 հատ դռների, 3 հատ պատուհանների ձևափոխությունները:

3. Ինքնակամ կառուցված շինությունները և կատարված ձևափոխությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4.Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-112-0082-0002 կադաստրային ծածկագրով, 0.08914 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 6-րդ փողոց, 1-ին փակուղի, 7 փոստային հասցեն:

5.Օրինականացված բնակլեի տան և կատարված ձևափոխությունների համար սահմանված 186599 (մեկ հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր իննսունինը) ՀՀ դրամ, օժանդակ շինության՝ ավտոտնակի համար սահմանված 75147 (յոթանասունհինգ հազար հարյուր քառասունյոթ) արժեքներով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

6.Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner