Այսօր: Ուրբաթ, 2 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա
 

Զեկ. ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 06-073-0222-0004 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.84558 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 10-րդ, 11-րդ, 128-րդ, 129-րդ, 169-րդ, 464-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի առաջին մասի   21-րդ կետով, 77-րդ և 80-րդ հոդվածներով,   Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի» 3-րդ, 35-րդ, հոդվածներով, 56-րդ հոդվածի առաջին, հինգերորդ և ութերորդ մասերով,  57-րդ հոդվածի առաջին, երկրորդ և յոթերորդ մասերով, 76-րդ, 77-րդ, 78-րդ, հոդվածներով, հիմք  ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի (այսուհետ՝ համայնք) ղեկավարի առաջարկությունը, N 19032025-06-0048 սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային  սեփականություն հանդիսացող Մեծ Այրում գյուղի կադաստրային քարտեզի 06-073-0222-0004 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային  նշանակության, վարելահող հողատեսքի, 0.84558  հեկտար մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված նպատակներով օգտագործելու համար՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել ժամանակավոր օգտագործման մրցութային կարգով:
       Հողամասի տարեկան վարձավճարի մեկնարկային չափը սահմանել՝ 30000  (երեսուն հազար) դրամ:
2. Հողամասը չի գտնվում  Հայաստանի Հանրապետության  «Հողային օրենսգրքի»          60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում`  ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի  հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք:
1)  Հողամասի վարձակալությամբ իրավունքով տրամադրումը  չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց  օրենքով պաշտպանվող  շահերը,  ինչպես նաև  չի խոչընդոտում այլ հողամասերի  նպատակային  կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:
2) Հողամասը վարձակալությամբ իրավունքով տրամադրելու համար  Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական և հողային օրենսդրությամբ սահմանված  այլ սահմանափակումներ չկան, ինչպես նաև համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական  նշանակությամբ օգտագործելու համար:
3. Համայնքի ղեկավարին`
1) Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի  կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մրցութային հանձնաժողով և գլխավորել այն, ինչպես նաև  սահմանել մրցույթի պայմանները (հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի չափը և վարձակալության ժամկետը, հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վճարի մեկնարկային չափը, օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը, հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը, հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները, բնապահպանական և հողերի պահպանության միջոցառումները, կարող է սահմանել նաև լրացուցիչ այլ պահանջներ ու պայմաններ):
2) Մրցույթում լավագույն պայմանները ճանաչելու և մրցույթի մասնակիցների կողմից մրցութային պայմանների բավարարման աստիճանը գնահատելու նպատակով սահմանել մրցութային պայմանները միասնական կշռային գործակցով գնահատելու մեթոդ:
3) Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով  և ժամկետներում կազմակերպել և իրականացնել հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթը, որի մասին ընդունել համապատասխան իրավական ակտ  և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում  ապահովել մրցույթի անցկացման  մասին հայտարարության  հրապարակումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner