Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավյրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանի`
Հիմք ընդունելով Մանվել Ավագյանի դիմումը, 19 ապրիլի 2023 թվականի անշարժ գույքի (հողամասի) առուվաճառքի պայմանագիրը, սեփականության իրավունքի պետկան գրանցման N 2285159 վկայականը՝
որոշում եմ․
1. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Ալավերդի քաղաքի կադաստրային քարտեզի 06-002-0151-0042 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցման և սպասարկման գործառնական նշանակության 0․008 հա մակերեսով քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ, 1/12-Ա հողամասի հասցեն վերահասցեավորել և տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի քաղաք Ալավերդի, Սանահին Սարահարթ թաղամաս, 131 փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: