Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, նախագիծը
որոշում եմ՝
1.Տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Սանահին թաղամաս, 6-րդ փողոց, 1-ին նրբանցք, 10 հասցեում գտնվող, Գրիգոր Ռամազյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքի էլեկտրամատակարարման շինարարական աշխատանքները:
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծա-հետագծային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության և շինթույլտվության համար սահմանված 15000 դրամի չափով տուրքի անդորրագիր ներկայացնելու դեպքում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: