01.01.00
Հարգելի՛ այցելուներ.
|
Սիրով ողջունում եմ Ձեզ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջում: Առցանց հաղորդակցության այս միջոցը հնարավորություն է տալիս ինչպես իրազեկվել համայնքապետարանի գործառույթներին, միջոցառումներին, համայնքի զարգացմանը միտված ծրագրերին, նոր նախաձեռնություններին, այնպես էլ կատարել որոշակի գործողություններ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Վստահ եմ, որ պաշտոնական կայքը հնարավորություն կտա առավել ամրապնդել համայնքապետարան-հասարակություն կապը և Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր: Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյան
|
|
18.09.23
Այգեհատում իրականացվել են ճանապարհի հողահարթեցման աշխատանքներ
|
Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրի 10֊րդ փողոցում կատարվել են 250 մ ճանապարհի հողահարթեցման աշխատանքներ։ Աշխատանքներն իրականացվել են Ալավերդու համայնքապետարանի և «Արմենիան Ոլնատ» ՍՊԸ-ի համագործակցությամբ։
|
|
18.09.23
Տուֆապատման աշխատանքներ Օձունում
|
Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում մեկնարկել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրում ներառված 6-րդ փողոցի տուֆապատման աշխատանքները։
|
|
16.09.23
Ասֆալտապատման աշխատանքներ Բենդիկում
|
Ալավերդի համայնքի Բենդիկ բնակավայրում իրականացվում են բնակավայր տանող ճանապարհի սկզբնամասի ասֆալտապատման աշխատանքները։
|
|
15.09.23
Ասֆալտապատում Շնողում․
|
Ալավերդի համայնքի Շնող բնակավայրում շարունակվում են սուբվենցիոն ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտապատման աշխատանքները։ Բնակավայրի 5-րդ փողոցում իարկանացվում են հիմնանորոգման աշխատանքներ։
|
|
15.09.23
Մաքրվել են Հաղպատի մուտքի մոտ գտնվող և երթևեկությանը խանգարող թփերը
|
Ալավերդու կոմունալ տնտեսության աշխատակիցների կողմից մաքրվել են Մ 6 միջպետական նշանակության ճանապարհից դեպի Հաղպատ բարձրացող ճանապարհի մուտքի մոտ գտնվող թփերը, որոնք խանգարում էին նաև երթևեկության տեսանելիությանը։
|
|
15.09.23
Մեկնարկել են տուֆապատման աշխատանքները
|
Ալավերդի համայնքի Արևածագ բնակավայրում մեկնարկել են 2023 թվականի սուբվենցիոն ծրագրում ներառված 8-րդ փողոցի տուֆապատման աշխատանքները։
|
|
14.09.23
Հանդիպում-քննարկում․
|
Սեպտեմբերի 14-ին Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ սեմինար-քննարկում Ալավերդի համայնքի բնակավայրերում ՔՊ և ԱԻ-ներում բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման հարցերը թեմայով ։Սեմինարի ընթացքում ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսներ Տ. Գիդաչյանը և Ա. Ավանեսյանը ներկայացրեցին կապի և ազդարարման կազմակերպման, պաշտպանական կառույցների առկայության, օգտագործման, ինչպես նաև անձնակազմի մասին ինֆորմացիաներ։Սեմինարին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալներ Արտուշ Աբելյանը և Սասուն Վարդումյանը, բնակավայրերի վարչական ղեկավարները, ինչպես նաև Ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դ. Թադևոսյանը։Ավարտին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |