📍Հարգելի՛ բնակիչներ
Հայտնում ենք, որ Ալավերդի քաղաքի տարածքում իրականացվում են ծառերի էտման աշխատանքներ:
Ուզում ենք ըեղեկացնել,որ ս.թ ապրիլի 6- ին և 7֊ին` ժամը 9:00–ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կատարվելու են Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի նախկին «ՑՈՒՄ» հանրախանութից մինչև Հայէկոնոմբանկի մոտ գտնվող ծառերի էտման աշխատանքներ, որի պատճառով ժամանակավորապես կարգելվի և կդադարեցվի տրանսպորտային միջոցների երկկողմանի երթևեկությունը ։
Նախապես հայցում ենք ձեր ներողամտությունը ճանապարհի հնարավոր փակման և դրա հետևանքով անհարմարությունների ստեղծման համար։